«Նպատակը ոչ թե Վեհափառին դատելն է, այլ եկեղեցին պառակտելը»․ Հովիկ Աղազարյան

«Նպատակը ոչ թե Վեհափառին դատելն է, այլ եկեղեցին պառակտելը»․ Հովիկ Աղազարյան

«Այս ամենը քաղաքական նշանակություն ունի, սա Հայ Առաքելական եկեղեցին պառակտելու, մասնատելու և Հայաստանի առաքելական եկեղեցի ստեղծելու նպատակ է հետապնդում, որն էլ անկյունաքարերից մեկը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ցնորական գաղափարի՝ չորրորդ հանրապետության ստեղծման համար»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ծավալված իրադարձություններին և Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների հետ կապված քրգործին։ «Ասում են՝ ոնց կարելի է դատել Վեհափառին։ Մենք չպետք է 2 տարբեր իրավիճակներ խառնենք իրար․ մի կողմ թողենք Վեհափառին, բայց եթե բարձրաստիճան հոգևորականը, Աստված չանի, հանգամանքների բերումով մարդ սպանի և ապացուցվի՝ չպիտի՞ դատվի, պիտի դատվի, չէ՞։ Իրավական խնդիրը մեկ բան է, քաղաքական խնդիրը մեկ այլ․ պետք է հասկանանք, որ նպատակը ոչ թե Վեհափառին դատելն է, այլ եկեղեցին պառակտելը»,- նշեց Աղազարյանը։

«Նպատակը ոչ թե Վեհափառին դատելն է, այլ եկեղեցին պառակտելը»․ Հովիկ Աղազարյան

Leave a Comment