ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի խմբակցությունները Դոնթի բանաձևով բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնները։ ԱԺ նիստի հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Ըստ Դոնթի բանաձևի՝ ԱԺ մշտական 12 հանձնաժողովից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները։
Նույն բանաձևով 7 հանձնաժողովի նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ-ն, 4-ը՝ «Ուժեղ Հայաստանը», և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Խոսքը թվով 24 պաշտոնի մասին է՝ հանձնաժողովի նախագահներ և տեղակալներ։
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվել են հետևյալ կերպ․
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ՔՊ-ից, նախագահի տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան»-ից։
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ՔՊ-ից, տեղակալը՝ «Հայաստան»-ից։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի «Ուժեղ Հայաստան»-ից, տեղակալը՝ ՔՊ-ից։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու տեղակալը կլինեն ՔՊ-ից։
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ՔՊ-ից խմբակցությունից, տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան»-ից։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից, տեղակալը՝ ՔՊ-ից։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն ու տեղակալը կլինեն ՔՊ-ից։
Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի «Հայաստան» խմբակցությունից, տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան»-ից։
Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն ու տեղակալը կլինեն ՔՊ-ից։
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից, տեղակալը՝ ՔՊ-ից։
Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահն ու տեղակալը կլինեն ՔՊ-ից։
Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ՔՊ-ից խմբակցությունից, տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան»-ից։
ՔՊ-ն պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։
Կարդացեք նաև՝
ՀՀ ԱԺ-ն հաստատել է խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովների կազմը
Նյութը լրացվում է։
