Մեքքայի համաձայնագիրը ցույց է տալիս՝ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայի համաձայնագիրը վկայում է՝ տարածաշրջանի երկրներն անվտանգության հարցերում այլևս չեն ցանկանում հույսը դնել ԱՄՆ-ի խոստումների վրա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ մի հիմք չկա անհանգստանալու Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի՝ երեք երկրների համար, որոնց հետ մենք ունենք խորը կրոնական, պատմական և մշակութային կապեր, այն առումով, որ այս Մեքքայի համաձայնագիրն ուղղված է Իրանի դեմ», — ասել է նա ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կարևոր նշան է այն բանի, որ տարածաշրջանի երկրները հանգել են այն եզրակացության, որ անվտանգության ապահովման հարցերում չի կարելի հույսը դնել ԱՄՆ-ի խոստումների վրա, և այդ պատճառով որոշել են հենվել սեփական հնարավորությունների վրա:

Leave a Comment