Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջիկայում Հայաստանի համար, ըստ էության, ամենից խնդրահարույցն են լինելու:
Մոսկվան՝ Պուտինի վարչակազմը, չի դադարեցնում թշնամական գործողությունները Հայաստանի դեմ․ չնայած երկու երկրները ԵԱՏՄ անդամ են, սակայն Ռուսաստանը պատժամիջոցներ է ձեռնարկում հայաստանյան ապրանքների նկատմամբ։
Հյուրընկալել ենք Ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։