Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովմամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքին կից արտաքին վերելակի կառուցման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից «Գնումներ մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքվել է ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-25/7 ծածկագրով պայմանագիրը։ Կապալառուի կողմից աշխատանքները մինչև 2025 թվականի ավարտ ամբողջ ծավալով չեն իրականացվել և պայմանագրի համար ՀՀ կառավարության 1489-Ն որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցները հետ են փոխանցվել պետական բյուջե։
Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կապալառուն իրականացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում և պատվիրատուի կողմից աշխատանքները ընդունվել են ամբողջ ծավալով։ Կապալառուի կողմից դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ A 3746908394 10,236․7 հազ․ դրամ և A 4203433497 15,755․3 հազ․ դրամ գումարով, որոնք ենթակա են վճարման։
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից վերոգրյալ ծախսերը համարվում են հրատապ և առաջնային, հաշվի առնելով վարչական շենքում անվտանգության ապահովման գործընթացները։
Նշված արտաքին վերելակի կառուցման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Ազգային ժողովին հատկացնել 25,992․0 հազ. դրամ: Միաժամանակ հայտնում ենք, որ 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին հնարավոր չէ իրականացնել միջհոդվածային վերաբաշխումներ՝ պայմանավորված ազատ ֆինանսական միջոցների բացակայությամբ։
Կարգավորման նպատակը և բնույթը.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից:
Իրավականակտիկիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովում։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն»
Նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չկա: