Երկու դպրոցների հաշվապահը մեղադրվում է շուրջ 87 մլն դրամ յուրացնելու մեջ

Արթիկի դպրոցի նախկին հաշվապահը մեղադրվում է մոտ 55 միլիոն դրամ յուրացնելու մեջ, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ ՀԿԿ-ի՝ տվյալ անձը ամենամսյա հաշվետվության մեջ չի ներառել որոշ աշխատակիցների աշխատավարձերից գոյացած եկամտային հարկի և պարտադիր այլ վճարների գումարները, ինչպես նաև դպրոցի հաշիվներում առկա միջոցներն իր և աշխատակից չհանդիսացող անձանց անուններով իբրև աշխատավարձ կամ պարտքի վերադարձ փոխանցելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու արդյունքում 2 անձի օժանդակությամբ հափշտակել է շուրջ 55 մլն դրամ:

Նշվում է, որ նույն անձը զբաղեցնելով նաև Հառիճի միջնակարգ դպրոցի գնումների պատասխանատուի և համակարգողի, հաջորդիվ նաև հաշվապահի պաշտոնները, իր կնոջ՝ նույն դպրոցի հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և մեկ այլ քաղաքացու օժանդակությամբ հափշտակել են դպրոցից ելքագրված 33 մլն դրամը:

Պատճառված մոտ 87 մլն դրամ վնասի 43 մլն դրամը վերականգնվել է:

Մեղադրանքներ են ներկայացվել 2 դպրոցների հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձին, վերջինիս կնոջը, հանցավոր գործողություններին օժանդակած անձին և դպրոցի տնօրեններին:

Leave a Comment