Ռուբիո. ԱՄՆ-ը 201 միլիոն դոլար է հատկացրել Կովկասում մասնավոր ներդրումները խթանելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրավոր հայտարարության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը 201 միլիոն դոլար է հատկացրել Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսավորման համար, որի նպատակն է խթանել մասնավոր հատվածի ներդրումները Հարավային Կովկասում։

«Այսօր ուրախ եմ հայտարարել, որ Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը սկսել է գործունեությունը նորընտիր տնօրենների խորհրդի ղեկավարությամբ և ԱՄՆ կառավարության կողմից Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Անդրկասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) երկայնքով մասնավոր հատվածի ներդրումները խթանելու համար հատկացված 201 միլիոն դոլար կապիտալով», – ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ստեղծման մասին։

Այս նախագիծը անվանվել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP): Այն նախատեսում է երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացում։

Leave a Comment