Իսրայելի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Իր ուղերձում Իսրայելի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Իսրայելը կշարունակեն դիվանագիտական երկխոսությունը և ընթացիկ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

 

Leave a Comment