Աշխարհի 6-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս Է մնացել Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող ATP-1000 մրցաշարից։ Երկրորդ շրջանում ռուսաստանցի թենիսիստը մրցել է աշխարհի 70-րդ ռակետ, հոլանդացի Բոտին վան դե Զանդսխուլպի հետ և պարտություն կրել 3:6, 6:7 հաշվով։
Վան դե Զանդսխուլպի հաջորդ մրցակիցը կլինի լեհ Հուբերտ Հուրկաչը։
Մոնրեալի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,5 միլիոն դոլար է։