Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է պետական բարձր շքանշանով

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Picsart տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանին և նրան հանձնել…

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Picsart տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանին և նրան հանձնել պետական բարձր պարգև։

Հովհաննես Ավոյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ըստ նախագահի աշխատակազմի՝ պարգևը շնորհվել է կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման և հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա գործունեության համար։

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ավոյանին պարգևի կապակցությամբ և նշել, որ նրա փորձն ու գործունեությունը հետագայում ևս կարող են նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին։

Leave a Comment