Օգոստոսի 1-5-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային փառատոնը՝ ընդգրկելով 13 մարզաձև։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Փառատոնը միավորեց տարբեր կարողություններով մարզիկների՝ խթանելով ներառականությունը, առողջ ապրելակերպը և սպորտի միջոցով նոր հնարավորությունների ստեղծումը։
Մրցումների հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով։