Անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային փառատոնը

Օգոստոսի 1-5-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային փառատոնը՝ ընդգրկելով 13 մարզաձև։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Փառատոնը միավորեց տարբեր կարողություններով մարզիկների՝ խթանելով ներառականությունը, առողջ ապրելակերպը և սպորտի միջոցով նոր հնարավորությունների ստեղծումը։

Մրցումների հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով։

Leave a Comment