ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում շարունակում է գործել սուպերմարկետներից մեկի անունից ստեղծված կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել իբր խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկներից։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։
Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին՝
- չանցնել կասկածելի հղումներով,
- չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
- որևէ գործողություն կատարելուց առաջ ստուգել էջի իսկությունը։