Սիրիայում հայերին անվճար տրամադրված 489 անձնագրերի համար պետությունը կվճարի 29.6 մլն դրամ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 29 մլն 615 հազար դրամ հատկացնել Սիրիայում առանց պետական տուրքի տրամադրված 489 անձնագրերի ծախսերը փոխհատուցելու համար։ Անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից։ այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության օգոստոսի 6-ի նիստից։

Անհրաժեշտությունը

 Համաձայն ՀՀ կառավարության՝ 22.11.2012թ. № 1469 Ն որոշման՝ օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Որոշման 2-րդ կետով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն՝ ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2026թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 489 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (88 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (401 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: 
Գումարի հաշվարկը

Արտոնությունը կիրառած դեսպանության (հյուպատոսական հիմնարկի) անվանումը Քանակ Դրույքաչափ

(հազ. դրամ)

Գումար

(հազ. դրամ)

1. Սիրիայում ՀՀ դեսպանություն (ք.Դամասկոս) 75

 

65.0 4,875.0
13

 

30.0 390.0
2. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 352 65.0 22,880.0
49 30.0 1,470.0
  ԸՆԴԱՄԵՆԸ 489   29,615.0

Հաշվարկները կատարվել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ

Նախագծի ընդունման արդյունքում 2026 թվականի պետական բյուջեի եկամուտի և ծախսերի ծրագրային ցուցանիշներից յուրաքանչյուրը կավելանա համապատասխանաբար 29,615.0 հազ. ՀՀ դրամով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.  Կառավարության 2021-2026թթ. ծրագիր (1.4)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի  25-ի N 1910-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության՝ 2021-2026թթ. ծրագրի 1.4 կետով սահմանված նպատակին, այն է՝ նպաստել Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը, հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը:

Leave a Comment