Հունիսի 8-ին Երևանի քաղաքապետը որոշում է ընդունել «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրից հրաժարվելու մասին», որը վերաբերում է Երևան համայնքի և «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև 10.10.2016թ. կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագրին։ Այսպիսով «Մուտի Ուելնես»-ը զրկվել էր կառուցապատման իրավունքից և տարածքն անցել էր համայնքին:
Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ օգոստոսի 3-ին ընկերությունը դատական հայց է ներկայացրել դատարան պահանջելով կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14.07.2026 թվականին կատարված՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի դադարեցման և Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումները՝ վերականգնելով «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի պետական գրանցումը։
Հայցադիմումը դեռևս վարույթ չի ընդունվել, այն մակագրված է դատավոր Արշակ Պետրոսյանին։
տեղեկացնում է Iravaban.net-ը։