«Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է տեսողության շտկման գերժամանակակից լազերային համակարգով

«Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է գերժամանակակից նորագույն սարքավորումով, որը հնարավորություն է տալիս կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը և տեսողական մի շարք այլ խնդիրներ լուծել ավելի արագ և արդյունավետ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նորարական տեխնոլոգիայի շնորհիվ, սարքը հնարավորություն է տալիս բացառել բժշկական հնարավոր սխալները, ինչպես նաև վիրահատությունն անցկացնել առանց ցավի, իսկ հետագա ապաքինումը՝ հնարավորինս արագ:

Համակարգն ունի նախավիրահատական ախտորոշման հնարավորություն, որը ճշգրտորեն ապահովում է դրա իրականացումը և հավաքագրված տվյալներն ինքնաշխատ կերպով փոխանցում է լազերային համակարգին:

Leave a Comment