2026 թվականի հուլիսի 30-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել ռազմամթերք ապօրինի պահելու վերաբերյալ նոր քրեական գործ։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Հակոբյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Հ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով զորամասում հրաձգային պարապմունքների, ինքնաձիգի խափանման արդյուքնում ավելացած ռազմամթերք հանդիսացող թվով 14 հատ գորածարանային արտադրության մարտական փամփուշտները և հրաձգարանում գետնից գտած գնդացիրները, հրաձգային պարապմունքների ավարտից հետո սահմանված կարգով զորամասի զինանոց չի հանձնել, այլ տարել է տուն, ինչը վերջինիս փաստացի բնակության վայրում հայտնաբերվել են, կատարված խուզարկությամբ:
Հ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։
Հ․ Հ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։