«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Զրույցը հիմնականում ծավալվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի և մասնավորապես առաջին նստաշրջանի աշխատանքների շուրջ։
«Եթե անկեղծ, շատ հոգնեցուցիչ են նիստերը։ Ունենք այն, ինչ ունենք։ Ես հաճախ ամոթի զգացողություն եմ ունենում այն թեմաներից, որոնք քննարկում ենք»,-նշել է պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանը խոսել է նաև իրենց քաղաքական ուժի անելիքների, հավակնությունների, ծրագրերի, երկրի ապագայի վերաբերյալ պատկերացումների մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։