Օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է այսօր՝ ժամը 11։54-ին: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ: Iravaban.net-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից։