
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում գրել է, որ աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգում իրենց իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել հունիսի 15- ի կոչին արձագանքել է 1141 մարդ։
«Դիմումների ուսումնասիրության եւ նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է»,- գրել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանը հայտնել է, որ հարցազրույցների եւ մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձեւավորվի Կառավարության կադրային բանկ։
«Ծրագրի մեկնարկին նշել էի, որ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձեւաչափեր։ Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել եւ առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը»,- գրել է Փաշինյանը։