Թրամփ. Իրանի հետ բանակցություններն արագ կընթանան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կընթանան արագ, իսկ դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն մինչև օգոստոսի 4-ը։

«Կիմանաք այսօր կամ վաղը», — ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ պատասխանելով բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցին։ «Նկատի ունեմ, որ դրանք, այսպես թե այնպես, արագ կընթանան», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը «այնքան էլ բարդ չէ»։

Leave a Comment