Սև ծովում անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Թուրքիայից Ռուսաստան ուղևորվող Nadezhda նավը, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նավը, որը Թուրքիայի Սամսուն նավահանգստից դեպի Նովոռոսիյսկ էր տեղափոխում մրգեր և բանջարեղեն, հարձակման է ենթարկվել Նովոռոսիյսկից մոտ 30 ծովային մղոն հեռավորության վրա։
Հարձակման հետևանքով վիրավորվել է 4 նավաստի, այդ թվում՝ երեք Թուրքիայի քաղաքացի։ Նավում նաև հրդեհ է բռնկվել։
Նավի կապիտան Յալչին Շահինը հայտարարել է, որ հարձակումը իրականացվել է Ուկրաինայի կողմից, և կիրառվել է 6-7 անօդաչու սարք։
Նրա խոսքով՝ անձնակազմը սպասում է օգնության, բոլորը գտնվում են անվտանգ վիճակում, սակայն կան վիրավորներ։