Կիևը դիտավորյալ հարվածել է Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ

Իրանը տեղեկություններ ունի, որ Ուկրաինան դիտավորյալ հարձակվել է իրանական նավի վրա Կասպից ծովում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Ուկրաինան հուլիսի 25-ին ռազմական հարձակում է սկսել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։

«Հստակ ապացույցները, այդ թվում՝ (Վոլոդիմիրի – խմբ.) Զելենսկու հայտարարությունները, վկայում են, որ Ուկրաինան դիտավորյալ է հարվածել իրանական նավին», – ասել է Բաղային Իրանի պետական ​​հեռուստատեսության ուղիղ եթերում։

Նա հավելել է, որ Թեհրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ Կիևը պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։

Leave a Comment