Իրանը տեղեկություններ ունի, որ Ուկրաինան դիտավորյալ հարձակվել է իրանական նավի վրա Կասպից ծովում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Ուկրաինան հուլիսի 25-ին ռազմական հարձակում է սկսել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։
«Հստակ ապացույցները, այդ թվում՝ (Վոլոդիմիրի – խմբ.) Զելենսկու հայտարարությունները, վկայում են, որ Ուկրաինան դիտավորյալ է հարվածել իրանական նավին», – ասել է Բաղային Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում։
Նա հավելել է, որ Թեհրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ Կիևը պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։