Ռուսաստանի հետ հարաբերությունները խոստանում են լինել ամենից կոնֆլիկտայինը Հայաստանի համար՝ առնվազն առաջիկա ամիսներին։ Ի՞նչ ունենք այս պահին․ Նիկոլ Փաշինյանի փաստացի վերընտրությունից՝ խորհրդարանական ընտրություններից հետո ֆորմալ առումով Հայաստանի դաշնակիցը համարվող երկրի՝ Ռուսաստանի ղեկավարն այդպես էլ չշնորհավորեց։
Բայց այլ տարբերակ չուներ․ ստիպված խոսեց Հայաստանի ղեկավարի հետ, ճիշտ է՝ ընտրություններից ավելի քան ամիսուկես անց, այն էլ՝ հեռախոսով։
Ի՞նչ է այս ամենը նշանակում, և ի՞նչ սպասել։
Հյուրընկալել ենք Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանին։
Յուրաքանչյուր կիրակի «Կիրակի» հաղորդման եթերում Սարգիս Հարությունյանն անդրադառնում է անցած շաբաթվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, իրավական, ինչպես նաև միջազգային կարևորագույն զարգացումներին։