«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Նա խոսել է մասնագիտությունների ընտրություններից և դրանց վրա ունեցած ազդեցություններից։ Ղազարյանը ներկայացրել է քաղաքական ակտիվության և գործունեության առաջին տարիները, «Մերժի´ր Սերժին» շարժման ձևավորման ընթացքն ու վարչապետին միանալու ժամանակաշրջանը։
Պատգամավորը խոսել է նաև իր նախասիրություններից, նորաձևության հանդեպ իր համակրանքից, կարդացվող գրականությունից, պիլատեսի հանդեպ իր սիրուց։ Ղազարյանը պատմել է երեխաների հետ իր առօրյայից և քաղաքականության հետ նրանց դաստիարակության դժվարություններից։
Պատգամավորը նաև անդրադարձել է վերջին քաղաքական զարգացումներին և իր ակնկալիքներին, հանձնաժողովի նախագահի նոր պաշտոնում իր առջև դրված նպատակներին:
