Ես առաջարկ եմ ստացել Ռուբեն Ռուբինյանից ղեկավարել Աժ աշխատակազմը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ներքին գործերի նախկին փոխնախարար Դավիթ Համբարյանը։
Նա հայտնել է, որ համապատասխան առաջարկը ստացել է Ռուբեն Ռուբինյանից, և ընթացակարգային հարցերը լուծելուց հետո տեղեկությունը պաշտոնապես կհաստատվի։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կբավարարի՞ իր փորձը խորհրդարանի մեծ աշխատակազմը ղեկավարելու համար, Համբարյանը հիշեցրել է, որ նախկինում եղել է երկու նախարարությունների փոխնախարար, ինչպես նաև ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը։
