Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը կբացվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։
Հիշեցնենք, որ խորհրդարանը կունենա ընդհանուր 105 պատգամավոր։ Իններորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Նոր խորհրդարանի առաջին նիստի ու հնարավոր ինտրիգների մասին է «Շանթի» հատուկ ռեպորտաժը։