10 հոգով մնացած «Ալաշկերտը» զիջել է ռումինական ակումբին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում հյուրընկալվել է «ՉՖՌ Կլուժին» և պարտվել 0-3 հաշվով:

12-րդ րոպեին «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան 23-ամյա բրազիլացի Սեզարը վերջին հույսի խաղում խախտում է թույլ տվել, կարմիր քարտ ստացել և հեռացվել խաղադաշտից: «Ալաշկերտը» մնացել է 10 խաղացողով:

«Ալաշկերտը» Երևանում «Կլուժի» հետ խաղացել էր 1:1:

Leave a Comment