Թրամփը նոր նախապայման է հայտնել՝ Իրանի հետ բանակցությունները սկսելու համար


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին խաղաղ բանակցությունների,  եթե Թեհրանը համաձայնի հրադադարի, հաղորդում է The New York Post (NYP)-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաին։

«Սա ցանկացած բանակցությունների հիմքն է. դրանք սկսվում են հրադադարից, և այն պետք է սկսվի Իրանից», – ասել է NYP-ի աղբյուրը։

Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բաց են հակամարտության դիվանագիտական ​​լուծման համար։


Leave a Comment