Ցանկանում եմ դառնալ ճգնավոր․ անհետացած Վահե Ապիկյանը եկեղեցու դպիր է – armeniatoday.am

Երևանում որոնվում է 14-ամյա Վահե Ապիկյանը, ով հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդման՝ հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել:

Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանի փոխանցմամբ՝ պատանին դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Ըստ տարածված տեղեկությունների՝ 14-ամյա Վահեն տանից դուրս է եկել առանց ընտանիքի անդամներին տեղյակ պահելու։ Հեռանալիս իր հետ չի վերցրել որևէ անձնական իր՝ բացառությամբ եկեղեցական համազգեստի (շապիկի)։

Պատանին տանը գրություն է թողել, որտեղ հայտնել է, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր։

Ենթադրվում է, որ 14-ամյա պատանին կարող է այցելել Հայաստանի տարբեր բնակավայրերում գտնվող եկեղեցիներ կամ վանքեր՝ աղոթք կատարելու նպատակով։

Հոգևորականը խնդրել է գտնելուն պես հոգ տանել տղայի մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին նշված համարներով՝

Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28
Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16։

Leave a Comment