Երևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված ստուգումների արդյունքում չնախատեսված վայրերում առևտուր անելու համար կազմվել են արձանագրություններ և առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք։

Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում իրականացրել է միջոցառումներ։ Դրանց արդյունքում չսահմանված և չնախատեսված վայրերում առևտուր իրականացնելու փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ, ինչպես նաև կազմակերպվել է առգրավման գործընթաց, որի ընթացքում առգրավվել է մոտ 8 տոննա տարբեր տեսակի ապրանք։

Իրականացվող ստուգումներն ու միջոցառումները լինելու են շարունակական։

Leave a Comment