«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Սուրեն Պապիկյանն ու Արփինե Սարգսյանը կշարունակե՞ն զբաղեցնել համապատասխանաբար պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոնները։
Վարչապետը հաստատեց, որ երկուսն էլ կվերանշանակվեն իրենց պաշտոններում։