Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունենալու բացօթյա սփինինգի (հեծանվային մարզման) հերթական միջոցառումը:
«Միջոցառման ընթացքում Ձեզ սպասում են սփինինգի պրոֆեսիոնալ մարզիչներ:
Միջոցառմանը կարող են մասնակցել 16 տարին լրացած անձինք, նախկինում մարզման փորձ ունենալը պարտադիր չէ:
Գրանցվելու համար՝ այստեղ»։
