Մեդալը Բաքվում ապահովված է. Ջանես Նազարյանը եզրափակչում է

Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում շարունակում է վերելքով հանդես գալ  71 կգ քաշային Ջանես Նազարյանը։

Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում ընդամենը 1 րոպե 23 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր նորվեգացի Մարտին Լետվիկին։ Ապա Ջանեսը 2 րոպե 44 վայրկյանում 9-0 հաշվով հաղթել է թուրք Մուհամետ Յուրուկին, հետո 1 րոպե 13 վայրկյանում նույն 9-0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Զուկորին։

Կիսաեզրափակչում էլ Ջանեսը միավոր չտվեց և 2 րոպե 12 վայրկյանում 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի Կրիստիան Կրաստևին։ Եզրափակչում հայ ըմբիշը կմրցի ռուսաստանցի Ալան Ձուևի հետ։

Leave a Comment