«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 20-26-ը-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացում և բերքահավաքը։ Արարատյան դաշտում սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի ու ծխախոտի տերևների հասունացումը և բերքահավաքը։
Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի, շարունակվել պտղատուների և եգիպտացորենի բերքահավաքի աշխատանքները։
Որոշ լեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի հասունացումը, իսկ գարնանացան գարու մոտ դիտվել է մոմային հասունացում։
Հողի 20-40սմ խորության շերտում արդյունավետ խոնավության պաշարները լեռնային և նախալեռնային շրջաններում կազմել են 14-58%, իսկ հովտային շրջաններում՝ 10–37%։