Առաջին հաղթանակը Բաքվում․ ըմբշամարտի Մ17 ԱԱ

Բաքվում մեկնարկել է Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին ինչպես հայտնի է մասնակցում է նաև Հասյաստանի հավաքականը։

Մեր մարզիկներցի առաջինը մրցագորգ է դուրս եկել 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը։

Հայ ըմբիշը 7-4 հաշվով հաղթել է իրանցի Արմին Ալի Մոհամադ Ղոլի Գալեհին։

Հաղթական 4 միավորը նա վաստակել է բառացիորեն վերջին 2-3 վայրկյաններին։

Leave a Comment