Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Վազգեն Մնացականյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
65 կգ քաշային Մնացականյանը մեկնարկային գոտեմարտում 7։4 հաշվով առավելության է հասել իրանցի մրցակցի նկատմամբ։ Հայ ըմբիշը հաղթանակի համար վճռորոշ չորս միավորը վաստակել է գոտեմարտի վերջին 2-3 վայրկյանին։
Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը Բաքվի Ազգային մարմնամարզության արենայում անցկացվում է հուլիսի 27-օգոստոսի 2-ը։ Մրցումները մեկնարկել են հունահռոմեական ոճի գոտեմարտերով, այնուհետև կանցկացվեն կանանց և ազատ ոճի մրցաշարերը։
United World Wrestling-ի տվյալներով՝ առաջնությանը մասնակցում է ռեկորդային 675 մարզիկ՝ 242 հունահռոմեական ոճի ըմբիշ, 191 կին ըմբիշ և 242 ազատ ոճային։
Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 16 ըմբիշ՝ 10-ը հունահռոմեական, վեցը՝ ազատ ոճում։
