Իտալիայի հավաքականը բանակցություններ է վարում հանրահայտ երկու մասնագետի հետ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հայտարարել է Կարլո Անչելոտիի և Խոսեպ Գվարդիոլայի հետ Իտալիայի հավաքականը գլխավորելու մասին բանակցություններ վարելու վերաբերյալ։

«Մենք կապ ենք հաստատել Անչելոտիի և Գվարդիոլայի հետ։ Մենք ցանկանում էինք զրույց սկսել աշխարհի լավագույն մարզիչների հետ՝ տեսնելու, թե արդյոք նրանք պատրաստ կլինեն աշխատել Իտալիայի հավաքականի հետ»,-Մալդինիի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անչելոտին մարզում է Բրազիլիայի հավաքականը 2025 թվականի մայիսից։

Գվարդիոլան լքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։

Leave a Comment