17:11 24.07.2026
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված […] …
16:11 24.07.2026
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։ Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։ «ՌԴ անասնաբուժական […] …
14:11 24.07.2026
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումը և տարածաշրջանում կայունության վերականգնումը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Արտաքին գործերի նախարարները քննարկել են Պարսից ծոցում առկա լարվածության սրումը և հակամարտության խաղաղ կարգավորման՝ վտանգի տակ հայտնված հեռանկարը», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Ռուսական կողմն […] …
13:16 24.07.2026
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հուլիսի 24-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի […] …
13:08 24.07.2026
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին
SHANTNEWS.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419.5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.54 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ: …
11:05 24.07.2026
Արաղչին կոչ է արել աշխարհի երկրներին չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային
Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային մասնակցող կամ Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին նպաստող ցանկացած երկիր կդառնա Իրանի զինված ուժերի օրինական թիրախ, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Չոլպոն-Աթայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ «Իրանը վերահաստատում է իր վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և հայտարարում է, որ Իրանի դեմ ագրեսիա իրականացնելու ցանկացած […] …