«Ալաշկերտն» ու «ՉՖՌ Կլուժը» բաժանվեցին խաղաղությամբ․ Կոնֆերենցիաների լիգա

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» մրցեց Ռումինիայի «ՉՖՌ Կլուժի» հետ:

ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում անցկացված խաղում Վահե Գևորգյանի թիմը ռումինական «ՉՖՌ Կլուժի» հետ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» 19-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ժեզուսը:

47-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «ՉՖՌ Կլուժի» 21-ամյա ռումինացի հարձակվող Անդրես Սֆայթը:

«ՉՖՌ Կլուժի» հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին:

Leave a Comment