Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի | Radar Armenia

Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրին ողնաշարի վիրահատության կարիք ունի. հայտնում է The Athletic-ը:

30-ամյա ֆուտբոլիստի ապաքինման հստակ ժամկետները դեռևս որոշված չեն։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռեալը» ակտիվ բանակցություններ է վարում խաղացողի տրանսֆերի շուրջ։

Անցած մրցաշրջանում Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ, ինչպես նաև Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է 2026 թվականի Աշխարհի առաջնությունում՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն խաղացող:

Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment