Հայաստանի կանանց Մ-18 թիմը պարտվել է վրացուհիներին

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության 2-րդ խաղում հանդիպել է Վրաստանի թիմի հետ:

Կոսովոյի Պեժա քաղաքում անցկացվող մրցաշարում Հայաստանի հավաքականը վրացիներին պարտվել է 71:81 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը 24 գործակցով (EFF) Ավա Ղարիբն էր, որն այս խաղում վաստակեց 17 միավոր: Ամենաշատ միավորները Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց Արենի Օհանյանը՝ 19:

Leave a Comment