23 Հուլիսի 2026, 13:10
Ֆրանսահայ անվանի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը հուլիսի 23-ին ելույթ կունենա Ֆրանսիայի Պիրենեյներում անցկացվող «Festival Piano Pic» դասական երաժշտության միջազգային փառատոնում։
Համերգային ծրագրում ընդգրկված են Առնո Բաբաջանյանի, Ֆերենց Լիստի, Յոհան Սեբաստիան Բախի (Բուզոնիի մշակումով), Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։
Փառատոնն անցկացվում է Բանյեր դը Բիգոր քաղաքում ու Վերին Ադուրի հովիտներում։ Այն կավարտվի հուլիսի 25-ին։