Ուրախ եմ այս հաղթանակի համար․ Տուլիպա

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում 2:0 հաշվով պարտության էր մատնել իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»: Խաղից հետո հայկական թիմի մարզիչը կիսվել է տպավորություններով։

«Ուրախ եմ այս հաղթանակի համար: Ես չեմ սիրում պարտվել: Մրցակցի խաղը շատ լավ էինք ուսումնասիրել: Առաջին խաղակեսում լավ դասավորությամբ էին խաղում, բայց երկրորդում այնպիսի փոփոխությունների գնացինք, որ մրցակցին ստիպեցինք փոխել իր տակտիկան: Տակտիկական տեսանկյունից շատ լավ հանդիպում ստացվեց»,- ասել է Մանուել Տուլիպան:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։

Leave a Comment