Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ГАЗель»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և 65-ամյա Ահարոն Մ․-ի վարած «ГАЗель» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Էրիկ Ա․-ն, ուղևոր 35-ամյա Մելսիդա Հ․-ն և «ГАЗель»-ի ուղևոր 26-ամյա Գրիգոր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղից Էրիկ Ա․-ն ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment