Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին

Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ․-ի իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա` երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Տիգրան Մ․-ն տեղում ստացել է առաջին բուժօգնություն: Նա ցուցաբերել է ոչ ադեկվատ վարքագիծ և տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի ինքնությունը։

Leave a Comment