ՀՀ-ում հաստատվել են լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները»։

Փաստաթուղթը սահմանում է Հայաստանի լեզվական պետական քաղաքականության տեսլականը, հիմնական սկզբունքները, գնահատման չափանիշներն ու իրականացման մեխանիզմները։

Հիմնադրույթների նպատակն է ձևավորել միասնական քաղաքականություն՝ ուղղված լեզվական բազմազանության պահպանմանը, կենսունակ լեզվական միջավայրի ապահովմանը և դրա շարունակական զարգացմանը։

Փաստաթղթում առանձնահատուկ ընդգծվում են ներառականությունը, սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի ամրապնդումը, ինչպես նաև ժամանակակից թվային և տեխնոլոգիական մարտահրավերներին համապատասխան արձագանքելու անհրաժեշտությունը։

Նոր հիմնադրույթները հիմք կհանդիսանան լեզվի ոլորտում հետագա ռազմավարությունների, ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման համար։

Leave a Comment