Հայկական արմատներով ամերիկացի մարտիկ Ժան-Պոլ Բոսնոյանը հաջողությամբ անցկացրեց UFC-ում իր երկրորդ մենամարտը։
Օկլահոմա Սիթիում կայացած UFC Fight Night: Du Plessis vs. Usman մրցաշարում 27-ամյա կիսամիջինքաշայինը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց հարավկորեացի Կո Սոկ Հյոնին։
Այս հաղթանակից հետո Բոսնոյանի ցուցանիշը դարձավ 11 հաղթանակ և 2 պարտություն, իսկ նրա մրցակցինը՝ 13-3։
2026 թվականի փետրվարին ամերիկահայ մարտիկը նորամուտը նշեց կազմակերպությունում՝ մրցավարների բաժանված որոշմամբ հաղթելով Ֆիլ Ռոուին։
Ժան-Պոլն ունի հայկական և ռումինական արմատներ։ Նրա հայրը՝ Ներսես Բոսնոյանը, ջիու-ջիցուի մարզիչ է։ «Մուֆասա» մականունով մարտիկը UFC-ի պայմանագիր է ստացել 2025 թվականին՝ Դանա Ուայթի հավակնորդների մրցաշարում հաջող ելույթից հետո։