Ըստ Shamshyan.com-ի՝ Գեղարքունիքի մարզում այսօր ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները
Մոտ 30 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում գետում հայտնաբերվել է ավտոմեքենան, ապա նաև ջրահեղձ եղած վարորը
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
